00:00:00

Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն է. 168.am

14:03, 21 սեպտեմբեր 2021

168.am-ի  տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ: Արայիկ Հարությունյանի այցից առաջ տարածքում նկատվել է վերջինիս նախկին խոսնակ, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ 2 հոգու ուղեկցությամբ: Մեզ հետ զրույցում Վահրամ Պողոսյանն ասաց, որ այցի առնչությամբ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր