00:00:00

Հայկական հողերն ադրբեջանական համարող Արմեն Մարտիրոսյանը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

13:50, 21 սեպտեմբեր 2021

Հանրապետության 30-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախագահի հրամանով «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

Նշենք, որ պատերազմից հետո՝ դեկտեմբերին, Մարտիրոսյանը սկանդալային գրառում էր արել, որը կարճ ժամանակ անց ջնջել էր։

Նա, մասնավորապես, գրել էր․

«Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացեք: Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ:

Էս է՞ ձեր մակարդակը:

Ես որ գամ ձեր տանն իմ գրասեղանը դնեմ ու, եթե ասեք՝ գնա, պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լա՞վ կլինի»:

Աղբյուրը՝ mediahub.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր