00:00:00

Քաղաքացիներին անվճար տրամադրվող դեղերի ցանկը փոփոխվել է. ԱՀ ԱՆ

23:59, 20 սեպտեմբեր 2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը:
 ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը:
Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից:
1.Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղորայք 2.Հակաուռուցքային դեղամիջոցներ 3.Ակնաբուժական դեղեր 4.Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր 5.Վիտամիններ, հանքանյութեր 6.Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր 7.Աղեստամոքսային դեղեր 8.Հակափսխեցուցիչ դեղեր 9.Հորմոնալ, այլ ներզատային դեղեր և բեղմնականխիչներ 10. Ռիթմակարգավորիչներ 11.Հակագերճնշումային դեղեր 12.Ցավազրկող և ամոքիչ դեղեր (պալիատիվ) դեղեր 13.Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր 14. Հակացնցումային դեղեր 15.Հակավարակային դեղեր 16.Արյան վրա ազդող դեղեր 17.Սիրտ-անոթային դեղեր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր