00:00:00

Սամվել Կարապետյան. Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ

22:46, 20 սեպտեմբեր 2021

Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Armenian Business Forum»-ի ժամանակ ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը: «Կարծում եմ, որ այս առումով ոչինչ չի փոխվել: Եւ նախկին իշխանություններն էին հարմարավետ բիզնեսի համար, եւ նոր իշխանություններն են, կարծում եմ, հարմարավետ»,- նշեց նա: Նրա խոսքով՝ գործարարները պետք է զբաղվեն իրենց գործով եւ չվազեն իշխանության հետեւից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երեւանում անցկացվել է «Armenian Business Forum»-ը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր