00:00:00

ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 276 զանգ

20:50, 20 սեպտեմբեր 2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 13-17-ը գրանցվել է 276 զանգ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բաց թողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 66 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։ Սոցիալական բնույթի հարցերով կարելի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր