00:00:00

«Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն. Էդգար Ղազարյան

12:16, 20 սեպտեմբեր 2021

«Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն։ Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտասարդների հիշատակի «տոնախմբություն» անօդաչուների շոուով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ «Կարելի էր ենթադրել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, անկախ պետականության կործանման առթիվ կազմակերպված համերգին պետք է երգեր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Փոլադ Բյուլբյուլօղլին, սակայն այս իշխանությունների դաժան երևակայությունը նախապատրաստել է ահասարսուռ մի տեսարան։ «Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն։ Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտասարդների հիշատակի «տոնախմբություն» անօդաչուների շոուով։ Գժվել կարելի է այս սիմվոլիզմից, այն ամենից ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով»,- գրել է Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր