00:00:00

Հենց այս պահին սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում. Հարցն արդիական է. Մհեր Գրիգորյան

11:58, 20 սեպտեմբեր 2021

Ես կոնկրետ պատասխաններ չեմ տա, որովհետեւ հենց այս պահին բանակցություններ են ընթանում եւ չեմ կարող որեւէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի վնի վերաբերյալ հարցին: «Սակագնի ձեւավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: վերջին 2 տարում հսկայական աշխատանք է արվել այս ուղղությամբ: Սակագնի ձեւավորման հարցում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում: Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր