00:00:00

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում 366 հազար 779 մարդ է պատվաստվել քովիդի դեմ

11:40, 20 սեպտեմբեր 2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ, կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափով՝ 237454, երկրորդ դեղաչափով՝ 129325։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ ✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր