00:00:00

Տրանսպորտային ապաշրջափակումը կնպաստի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը

11:23, 20 սեպտեմբեր 2021

 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակումը կնպաստի ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառության ծավալի աճին։ Ռուսաստանցի պաշտոնյայի դիտարկմամբ՝ կողմերը տրամադրված են ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ուղիներն ու կապերը․ «Ապաշրջափակումը, կառուցապատումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնման և աճի նոր հնարավորություններ կստեղծեն»։ Նա նշեց նաև, որ  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է հանդիպումներն ու աշխատանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր