00:00:00

«Արևիկ» պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ

09:29, 20 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 20-ին` ժամը 08։00-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 126 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր