00:00:00

Հայկական սպորտի զարգացումն ու առաջընթացը մեզ համար առաջնային նպատակներից է. Գագիկ Ծառուկյան

18:20, 17 սեպտեմբեր 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Օլիմպավանում հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են մարզաբազայում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, խոսել ոլորտում առկա խնդիրներից, համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններից: Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Տեղում մարզիկները ցուցադրել են իրենց մարզական կարողություններն ու կատարել որոշ հնարքներ: ՀԱՕԿ նախագահի գնահատմամբ՝ Օլիմպավանի մարզիկներից լավագույն ցուցանիշները գրանցում են ծանրորդները՝ ընդհուպ մինչև աշխարհի չեմպիոններ դառնալով: Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Տաշքենդում կայանալիք խաղերում հայ ծանրորդները կունենան թիմային հաղթանակ: Հանդիպմանը նաև քննարկվել են ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները, սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, 2024 թ.-ին կայանալիք Օլիմպիական խաղերում մարզական պատրաստվածությանն ուղղված հարցեր: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Օլիմպավան մարզաբազայի պայմանները՝ դրանք համարելով միջազգային չափանիշներին համապատասխան: «ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները, որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով առավելագույն արդյունք ցույց տանք սպորտի զարգացման բնագավառում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով համատեղ ջանքերի կարևորությունը հատկապես 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում ներկայանալու գործում: Կողմերը քննարկել են նաև մարզադպրոցների քանակը ավելացնելու հեռանկարները՝ նշելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ շոշափելի արդյունք կունենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր