00:00:00

Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հետ

17:51, 17 սեպտեմբեր 2021

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով մի խումբ դատապարտյալների անձնական ընդունելություն ստանալու խնդրանքը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին այցելել եմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել եմ նրանց։ Նշված այցի շրջանակներում դատապարտյալների կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթ կրող հարցերը արձանագրվել են, իսկ որոշ հարցերի մասով տրվել են պատասխաններ։ Արդյունքում՝ խնդրահարույց հարցերի լուծման հետ կապված Հանձնաժողովի փորձագետների կողմից կիրականցվի համապատասխան ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն և վերհանված խնդիրները կներկայացվեն իրավասու մարմիններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր