00:00:00

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը

13:53, 17 սեպտեմբեր 2021

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ: Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները: «Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր