00:00:00

Եղե՛ք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջը տեսանելի լինի. Գեղամ Նազարյանի կոչը

12:24, 17 սեպտեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ «Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21-ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր՝ ժամը 17։00-ից, եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի»,-ասել է Գեղամ Նազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր