00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

10:37, 17 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վորորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր