00:00:00

Անտառային հրդեհ՝ Մեղրիում. համայնքապետարանը ամենագնացներ ունեցողներին կոչ է անում միանալ հրդեհաշիջման աշխատանքներին

21:44, 16 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Մեղրիում անտառային հրդեհ է բռնկվել. համայնապետարանը ամենագնացներ ունեցողներին կոչ է անում միանալ հրդեհաշիջման աշխատանքներին: «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Մեղրիի Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել: Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու օգնությունը: Ովքեր ունեն ամենագնաց բարձր մեքենաներ 17.09.2021-ին ժամը 03:00-ին (գիշերը) կրակը չեզոքացնելու համապատասխան պարագաներով լինեն Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակներում: Առավել մանրամասն տեղեկության համար զանգահարել +37498997966, +37494344666 հեռախոսահամարներին»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր