00:00:00

Հանուն բիզնեսի․ Բալասանյանի որդին մտել է խաղի մեջ

19:26, 16 սեպտեմբեր 2021

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները խոստանում են լինել բավականին թեժ։ Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ ընտրապայքարին մասնակցում է տասը քաղաքական ուժ, երեք դաշինք և 7 կուսակցություն։ Միևնույն ժամանակ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից ոմանք «ֆիկտիվ» բնույթ են կրում և ընտրական գործընթացի մեջ մտել են բացառապես իշխանական «դաբրոյով»։  Իշխանության հետ գործարքի մեջ է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վերջինս ինչպես հայտնի է իր դեմքով ըտրություններին չի մասնակցում, սակայն «Բալասանյան դաշինքը» թեկնածու առաջադրել է։ Սամվել Բալասանյանը իր աշխատակցին է «կարգել» առաջին համար, բայց ինչպես փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները ընտրական ամբողջ գործընթացը և դաշինքի ձևավորումն ու ավագանու անդամների ընտրությունը վերահսկում է անձամբ Բալասանյանն ու որդին՝ Միսակ Բալասանյանը։ Տեղեկությունների համաձայն Սամվել Բալասայանի ու ՔՊ-ի միջև կա ստվերային պայմանավորվածություն՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու ու  Շիրակի ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանին քաղաքապետ դարձնելու հարցում։ Այս գործընթացը հնարավոր է «վիժեցնել» շնորհիվ այն առողջ ուժերի, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել և մասնակցում են Գյումրու ՏՒՄ ընտրություններին։ Ի դեպ մեր ունեցած հավաստի տեղեկություններով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե այս ամենը Բալասանյանն անում է, որպեսզի ընտրություններից հետո նշանակվի Շիրակի մարզպետ իրականությանը չեն համապատասխանում։ Սամվել Բալասանյանը իր քաղաքական գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ ճամբարափոխ է եղել։ Ինչպես հայտնի է, դեռ տարիներ առաջ նրա ճակատին ՕԵԿ էր «դաջված», որը հետագայում փոխվեց ԲՀԿ-ով, իսկ ավելի ուշ էլ Բալասանյանը  Սերժ Սարգսյանի աջակցությամբ դարձավ Գյումրու քաղաքապետ, բայց 2018-ի հայտնի իրադարձություններից հետո արագորեն հարմարվեց գործող ռեժիմին։ Այս ամենը Բալասանյանը բնականաբար հանուն Գյումրու ու գյումրեցիների չէ, որ անում է։ Բալասանյանին մտահոգում է սեփական բիզնեսների ճակատագիրը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր