00:00:00

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական

18:56, 16 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել են 2 հատ 82 մմ-ոց կոռոզիայի ենթարկված առանց պայթուցիչի ականանետի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։ Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան հետագա ոչնչացման նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր