00:00:00

Զախարովա. Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին

18:47, 16 սեպտեմբեր 2021

Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին: Այս մասին ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ըմբռնումով է մոտեցել այդ դիրքորոշմանը: Զախարովան հավելել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, սակայն պարզաբանել է, որ ԱԳՆ-ը մշտական կապ է պահպանում ադրբեջանցի գործընկերների հետ. «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշ հատվածներում»: Հիշեցնենք, որ Անկարան եւ Բաքուն վերջերս երեք համատեղ վարժանք են անցկացրել: Դրանցից մեկին՝ «Երեք եղբայր-2021»-ին Պակիստանի զինված ուժերի զինծառայողներ են մասնակցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր