00:00:00

Հայտնի է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը

15:02, 16 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմը։ Այսպիսով՝ պատվիրակության ղեկավարը ինչպես նախորդ, այս գումարման խորհրդարանում էլ Ռուբեն Ռուբինյանն է։ ՔՊ-ականներից կազմում ընդգրկվել են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը՝ Պետաիրավականի ղեկավար, իսկ փոխարինող կազմում կլինեն ՔՊ-ականներ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանն ու Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր