00:00:00

Գորիս-Կապան ճանապարհին երկկողմանի կուտակումներ են. ադրբեջանցիները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են 250 դոլար

14:58, 16 սեպտեմբեր 2021

Գորիս- Կապան ճանապարհի մոտ երկկողմանի կուտակումներ են, իրանական բեռնատարները կանգնած են: Ադրբեջանցիները իրանական բեռնատարների վարորդներից գումար են պահանջում՝ Գորիսից Կապան գնալու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը. « Ադրբեջանցիները իրանական բեռնատարների վարորդներից գումար են ուզում մինչև 250 դոլար, իսկ իրանցի վարորդներն էլ գումար չունեն, որ վճարեն, դրա համար էլ կանգնած են»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը և հավելեց. «Պետությունը պետք է լուծում տա, մենք ի վիճակի չենք այդ մասշտաբի խնդրին լուծում տալ, պետական մակարդակով պետք է արվի»: Փոխքաղաքապետի խոսքով՝ իրանցի վարորդներն հրաժարվում են այլևս նման պայմաններում աշխատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր