00:00:00

Խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ․ Գնել Սանոսյանը՝ Գեղամասարի համայնքապետին

13:10, 16 սեպտեմբեր 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գյուղաբնակները դեմ են համայնքների խոշորացմանը, դիմել են իրեն, ինքն էլ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ «Բանավոր դիմել եմ Գնել Սանոսյանին բացարձակ ոչ մի ռեակցիա չի տվել, հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը։  Մեր 18 գյուղը սահմանապահ ժողովուրդ է, պաշտպանում են սահմանները։ Ոչ միայն պաշտպանում են, նաեւ ապրում են սահմանի վրա։ Նրանցից կարծիք չհարցնելը ամբարոյականություն է։ Մեզ հաճելի չի, գործից կտրվեն, գան ճանապարհի վրա կանգնեն, բայց ստիպված են։ Ես առաջարկում եմ, որ ՏԿԵ նախարարությունից արձագանքեն այս հարցին։  Ինձ Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ։ Դա քաղաքական հայացքների հետ է կապված։ Այսինքն՝ ով իրենց հետ չի, իրենց դուշմանն է։ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, ինձ դատեն, սաղ հարցերը կլուծվեն, գնամ ու կամավոր նստեմ, որ Հայաստանը լավ լինի»,- նշեց նա։ Գյուղապետի խոսքով իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իրեն, քանի որ արտահերթ ընտրություններում չի սատարել ՔՊ-ին։ Ըստ Ավետյանի՝ Կառավարությունն է հանձնարարել ոստիկանությանը, որ բնակիչներին 10 րոպե ժամանակ տան՝ ճանապարհը բացելու համար. «Կառավարության կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի նկատմամբ»։ Գյուղապետն ասաց, որ պահանջում են հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ։ Պահանջը մեկն է, որ հաշվի առնեն հասարակության պահանջը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր