00:00:00

Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել Արցախի 27 դիտակետերում

14:59, 16 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել 27 դիտակետերում, հայտնել են ՌԴ ՊՆ-ում: «Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից: Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը: Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր