00:00:00

Եթե զինված թուրք ես տեսնում, ազդում է. Սյունիքի մարզպետն՝ ադրբեջանական հենակետի մասին

22:40, 15 սեպտեմբեր 2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանության անցակետի տեղակայումը և իրանական բեռնատարների ստուգումը ազդում է տեղի բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ «Շատ վատ է, պարսկական մեքենաներ են կանգնեցնում: Հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա ազդում է դա: Եթե գնում ես, զինված թուրք ես տեսնում, ազդում է անձի վրա, իհարկե, հասարակության վրա ազդում է դա»,-ասել է մարզպետը: Հարցին, թե արդյոք բանակցություններ ընթանում են հայկական տարածքից ադրբեջանական անցակետը հեռացնելու վերաբերյալ՝ Սյունիքի մարզպետը հորդորել է դիմել ԱԱԾ-ին: «Դա մեր խնդիրը չէ, ԱԱԾ կա, իրենք են այդ հարցով զբաղվում, իրենցից հարցրեք»,-ասել է Մելիքսեթ Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր