00:00:00

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի

17:08, 15 սեպտեմբեր 2021

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։ Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։ Տեղկության մասին մանրամասներ փորձեցինք ստանալ Գորիսի փոխքաղաքապետից։ Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր