00:00:00

Կոտայքի մարզում բախվել են MAN բեռնատարն ու Honda-ն, վերջինս էլ տապալել է ցուցանակները. կա 7 վիրավոր (ֆոտո)

10:24, 09 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի վիրավորվել է, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր