00:00:00

Երեւանի Կոմիտասի պողոտայում «BMW»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող տղամարդու

22:39, 08 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի  65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  շտապօգնություն,  այնուհետև  օպերատիվորեն  ժամանած բժիշկների  հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին  տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում կայանված էր  նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա,  որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների,  նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր