00:00:00

Հրդեհ Երեւանի Շարուրի փողոցում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:27, 08 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։23-ին, մարվել՝ 05։52-ին։ Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր