00:00:00

Խոշոր վթար Արտաշատ-Երեւան ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

15:56, 08 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 40-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ 43-ամյա Կ. Օ.) եւ «Lada Priora» մակնիշերի  (վարորդ 25-ամյա Հ. Գ.) ավտոմեքենաները, այնուհետեւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները` 32-ամյա Ք. Դ.-ն եւ 60-ամյա Ա. Դ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Ա. Դ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնի փականները, կատարել հովացման աշխատանքներ եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր