00:00:00

Երեւանի Փարպեցու փողոցում ծառը կոտրվել և ընկել է բակում կայանված երկու ավտոմեքենայի վրա

23:19, 07 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր