00:00:00

Գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը

14:47, 08 մայիս 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայիմաքսազերծման գործընթացի տևողությունըմիջինում կազմում է մոտ 20 րոպե:Մեկ այլ նորամուծությամբ էլ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է մաքսային մարմինների կայքէջում և հասանելի է յուրաքանչյուրին` ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեսքով: Մաքսային ծառայության պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում տեղադրված ավտոմատ հաշվիչի միջոցով քաղաքացին կարող է նախապես ճշտել ցանկացած ավտոմեքենայի արժեքի գնահատմանը վերաբերող տեղեկատվությունը՝ կայքում մուտքագրելով այդ ավտոմեքենայի տվյալները (մակնիշ, մոդել, տարեթիվ, թափք, սերունդ, շարժիչ): Ներկրվողավտոտրանսպորտայինմիջոցներիուղեկցողբեռներիմաքսայինձևակերպումընույնպեսիրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում: Մաքսային գործառնությունների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է նաև շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, ներմուծողների քանակների, և այդ շրջանակում գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ շարունակաբար թարմացվող տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր