00:00:00

26 տարի առաջ ազատագրվեց Շուշին

14:37, 08 մայիս 2018

65 տարի առաջ մայիսի 8-ին Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով,  մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք՝ լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։  Այն տեւել է 26 ժամ։ Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց: Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հրետկոծում էին Ստեփանակերտը եւ մերձակա գյուղերը: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր