00:00:00

Հրդեհ Կողբում. Այրվել է անասնագոմի տանիքը, 90 հակ անասնակեր եւ 400 կգ խոտի դեզ

10:01, 06 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 31-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 05:43-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ), տանիքում պահեստավորած մոտ 90 հակ անասնակեր և մոտ 400 կգ խոտի դեզ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր