00:00:00

Գյումրիում այրվել են ավտոտնակ, ավտոմեքենա և կենցաղային իրեր

10:09, 06 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր