00:00:00

Նոր Խաչակապ գյուղում հրդեհի հետևանքով ծխահարվել է 250 ոչխար. ԱԻՆ

17:00, 04 սեպտեմբեր 2021 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքից: «Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն»,- հայտնում են ԱԻՆ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր