00:00:00

Երթուղային ավտոբուսին նախօրեին բախված մոպեդի 25-ամյա վարորդը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է

22:35, 02 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ,  25-ամյա Օնիկ Սվատյանը: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, իր վարած մոպեդ մակնիշի և  Երևանի բնակիչ, 66-ամյա  Աբել Հովհաննիսյանի վարած Higer  մակնիշի ավտոբուսի բախման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով: Փաստի առթիվ այսօր Հ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այյն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: «Higer» մակնիշի ավտոբուսը սպասարկում է  թիվ 5 երթուղին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր