00:00:00

Տավուշում Վիլիսը մոտ 160 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում. մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր

10:17, 02 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Տավուշի մարզում, սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի  «Քամոտ Ղաշ»  սարալանջի հատվածում   ՍAZ 469 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 160 մետր  մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  51-ամյա Ալբերտ Աղաջանյանը դուրս է նետվել մեքենայի սրահից և տեղում մահացել, իսկ 46-ամյա  Աշոտ Քոսակյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ  քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի  242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր