00:00:00

Արարատի մարզում «ВАЗ 21124»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում. վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ

21:47, 01 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում  Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած  ВАЗ  21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք վարորդին դուրս  են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային եւ  տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր