00:00:00

Վայոց Ձորում Opel-ը բախվել է կովին. 22-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Կովը եւս վնասվածք է ստացել

10:48, 01 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Վայոց Ձորի մարզում օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում  22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքված գյուղացիները  ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը պարանոցի մասում վնասվածք է ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր