00:00:00

Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը 14 օր անց մահացել է հիվանդանոցում

18:04, 31 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 75-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից  հայտնում են, որ օգոստոսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը մահացել է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր