00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել

21:26, 30 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր