00:00:00

Վերաքննիչ դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի` սահմանը հատելու արգելքը

18:06, 30 օգոստոս 2021 Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում  ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Պողոսյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր