00:00:00

Կոտայքի մարզում 28–ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

10:55, 29 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա  Աննա Մնացականյանը  իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով  Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր