00:00:00

46-ամյա վարորդը Ford-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում. կա վիրավոր

17:42, 28 օգոստոս 2021 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր