00:00:00

«Խոսրովի արգելոց»-ում բռնկված հրդեհը մարվել է. մոտ 3 հա բուսածածկույթ եւ 20 ծառ է այրվել

21:33, 27 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 26-ին` ժամը 06։00-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման  աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից: Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և մոտ 20 ծառ։ Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար։ Տեղում հերթապահություն են իրականացնում 19 հրշեջ-փրկարար։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր