00:00:00

«Տառերի պուրակ»-ի մոտ Ford ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի

14:02, 27 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11;20-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ ընթանալիս է եղել, երբ վարորդը նկատել է, որ ավտոմեքենայի առջևից ծուխ է դուրս գալիս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը, ճիշտ կողմնորոշվելով, կայանել է ավտոմեքենան և փորձել առջևի հատվածում առաջացած կրակը մարել։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր