00:00:00

Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, հետո՝ ծառին

18:59, 26 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում  Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական  հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարկները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել  3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց  մեկնելուց: Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր