00:00:00

Երևանի Մասիսի փողոցում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ

11:23, 25 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 24-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի 99 հասցեում գտնվող շինանյութի պահեստում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 25-ին, ժամը 00։15-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել է մոտ 80 խմ փայտ և մոտ 10 խմ տախտակի կտորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր