00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից

20:27, 23 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 17:37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եղևնիներ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։ Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Ապարան քաղաքի մերձակայքում գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր