00:00:00

Արգավանդի կահույքի սրահների մոտակայքում մեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել

09:37, 23 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել։ Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1958 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր